Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենք 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչական դատարանի 2025թվականի մայիսի 12-ի ՎԴ/4933/05/23 դատական գործով վճիռը որոշում եմ՝
1. Ճանաչել Սամվել Ազատի Աբրահամյանի սեփականության իրավունքով ձեռք բերման նախապատվության իրավունքը Եղվարդ քաղաքի վարչական տարածքում գտնվող թիվ 07-004-0505-0033, 07-004-0505-0032, 07-004-0505-0087 և 07-004-0505-0088 կադաստրային ծածկագրերի հողակտրոներից քարտեզով նշված տարածքների նկատմամբ:
2. Հանձնարարել բնապահպանության, գյուղատնտեսության և հողաշինության բաժնի պետ՝ Բենիամին Թադևոսյանին համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: