Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 18-րդ կետերի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի հուլիսի 9-ին Կարեն Աշոտի ՈՒդումյանի կողմից ներկայացված դիմումը, <<Արդիլիս>> ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացությունը և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1․Քաղաք Եղվարդ, Երևանյան թաղամասի 1-ին փողոց 22/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Կարեն Աշոտի ՈՒդումյանին պատկանող 07-004-0232-0099 կադաստրային ծածկագրի տակ գտնվող հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 25062025-07-0052) առկա ինքնակամ կառուցված 39․36 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը ճանաչել օրինական։
2․Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 30-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 65850 դրամը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: