Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով <<Արմաս-Շ.Բ>> ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Բալայանի կողմից ներկայացված դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող 07-029-0150-0036 կադաստրային ծածկագրի 0.1057 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` պահեստներ, գյուղատնտեսական մթերքների մթերման կետեր, գյուղատնտեսական մեքենատրակտորային պարկ կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |