Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Արթուր Լևոնի Ասրյանի դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1. Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Արթուր Լևոնի Ասրյանին պատկանող 07-004-0331-0030 կադաստրային ծածկագրի 3,376 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` անասնաֆերմա և պահեստ կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: