Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի, հիմք ընդունելով Քրիստինե Լյովիկի Բադալյանի կողմից ներկայացված հայտը` համայնքի ավագանին որոշում է.
1.Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Քրիստինե Լյովիկի Բադալյանին պատկանող 07-029-0201-0005 կադաստրային համարի 0.9366 հա-ից 0,3 հա գյուղատնտեսական նշանակության խաղողի այգու նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` գյուղմթերքի վերամշակման տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: