Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Միհրան Արամի Արաբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Միհրան Արամի Արաբյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 24-րդ փողոց, 57 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0054-0062 կադաստրային ծածկագրի հողամասում 2021 թվականի մայիսի 21-ին N 127 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան, պարսպի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։