Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Թամար Նազարէթի Սվաճեանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Թամար Նազարէթի Սվաճեանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Մայրի թաղամաս, 6-րդ փողոց, թիվ 30 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0584-0152 կադաստրային ծածկագրի հողամասում 2022 թվականի սեպտեմբերի 28-ին N CPP0-0000-3099 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։