Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Կարեն Արմենակի Ալավերդյանի կողմից ներկայացված դիմումը` համայնքի ավագանին որոշում է.
1.Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Կարեն Արմենակի Ալավերդյանին պատկանող 07-029-0143-0341 կադաստրային համարի 0.06 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` չորանոցի կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: