Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի հունվարի 20-ին Դավիթ Հրաչիկի Մանուչարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Դավիթ Հրաչիկի Մանուչարյանին տրամադրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 34-րդ փողոց, 1/2 հասցեում գտնվող, 07-029-0072-0020 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան և պարսպի կառուցման շահագործման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: