Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 14-րդ հոդվածի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․ 1․ Հաստատել Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 17-ի հերթական նիստի օրակարգը․
1) Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 7-ի N 15 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
2) Նաիրի համայնքի 2024 թվականի երրորդ եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքի մասին.
3) Նաիրի համայնքի 2024 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին.
4) Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ համաձայնություն տալու և վարձավճարի չափ սահմանելու մասին.
5) «Բուժականի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին.
6) Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
7) Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
8) Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին.
9) Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը (<<AV>> թատրոն-ստուդիային վարձակալությամբ տրամադրված գույքը) ուղղակի վաճառքով օտարելու մասին.
10) Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկությամբ օտարելու և օտարման մեկնարկային գներ սահմանելու մասին.
11) Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնելու մասին.
12) Զովունի համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 26-ի N 43 և Քասախ համայնքի ավագանու 2017 թվականի փետրվարի 15-ի N 9 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին.
13) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու և Պռոշյան համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 22-ի N 42-Ն, Զորավան համայնքի ավագանու 2014 թվականի նոյեմբերի 11-Ի N 28-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին.
14) Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցման համար նախնական համաձայնություն տալու մասին.
15) Հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու մասին.
16) Հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու մասին.
17) Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
18) Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին: |