Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Գայանե Ռազմիկի Հովհաննիսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Գայանե Ռազմիկի Հովհաննիսյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 24-րդ փողոց, 67 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0054-0002 կադաստրային ծածկագրի հողամասում 2021 թվականի դեկտեմբերի 10-ին N 384 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան և օժանդակ շինությունների կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։