Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, հիմք ընդունելով քաղաքացի Փիրուզա Ավետիսի Խաչատրյանի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․ Նաիրի համայնքի Զովունի գյուղի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով Փիրուզա Ավետիսի Խաչատրյանին պատկանող 07-029-0047-0037 կադաստրային ծածկագրի բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-029-0047-0197 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցման վկայական N 02022024-07-0133) 0,01534 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով օտարել Փիրուզա Ավետիսի Խաչատրյանին՝ 1612817(մեկ միլիոն վեց հարյուր տասներկու հազար ութ հարյուր տասնյոթ) դրամ արժեքով։ |