Նաիրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի հոկտեմբերի 31-ին՝ ժամը 11:00-ին, Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զորավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՔԱՐ ԵՎ ԱՎԱԶ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Նորագյուղի անդեզիտաբազալտների հանքավայրի արդյունահանման աշխատանքների (ժամկետի երկարաձգում)՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը: