Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի, հիմք ընդունելով քաղաքացի Սուրեն Արզումանի Աբրահամյանի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․ Նաիրի համայնքի Զովունի գյուղի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով Սուրեն Արզումանի Աբրահամյանին պատկանող 07-029-0036-0075 կադաստրային ծածկագրի բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-029-0036-0195 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցման վկայական N 01032023-07-0152) 0,00155 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով օտարել Սուրեն Արզումանի Աբրահամյանին՝ 162964(մեկ հարյուր վաթսուներկու հազար ինը հարյուր վաթսունչորս) դրամ կադաստրային արժեքով։ |