Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Հայկ Հրաչիկի Սարգսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Հայկ Հրաչիկի Սարգսյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 5-րդ փողոց, 18-րդ նրբանցք, 19 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0016-0050 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 05092024-07-0163) իրականացնել բնակելի տան, ավտոտնակի, օժանդակ շինության, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Հայկ Հրաչիկի Սարգսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: