Համաձայն <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 14-ի N 112-Ա որոշմամբ հաստատված համաձայնությունը՝ որոշում եմ.
1. Քասախ գյուղում գտնվող, Աննա Արսենի Արսենյանի սեփականությունը հանդիսացող 07-065-0243-0078 կադաստրային ծածկագրի 0.04 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու 2017 թվականի փետրվարի 15-ի N 9 որոշմամբ հաստատված Քասախ բնակավայրի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն:
3. Աննա Արսենի Արսենյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը՝ 2661720 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: