Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 34,35 և 35.1 կետերի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 3-ի N 56 որոշմամբ տրված համաձայնությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կառույցն իրականացրած անձը` Վազգեն Սիրեկանի Խաչատրյանը, ընդունել է ուղղակի վաճառքի միջոցով կառույցը ձեռք բերելու վերաբերյալ իրեն ներկայացված առաջարկությունը՝ որոշում եմ.
1.Ուղղակի վաճառքի միջոցով Վազգեն Սիրեկանի Խաչատրյանին (ծնված 1984 թվականի նոյեմբերի 12-ին) օտարել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Մայիսյան փողոց, 6/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-053-0062-0032 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 18032025-07-0166) 0.02044 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ 1396930 դրամ, հողամասի վրա կառուցված 333,9 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես 291,1 քմ) բնակելի տունը՝ 2319938 դրամ արժեքով:
2.Ձևավորված վաճառքի գնին հավելել միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ 26000 դրամ, վաճառքի ընդհանուր արժեքը սահմանել 3742868 դրամ: