Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Կարապետ Նազարի Բաբայանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Կարապետ Նազարի Բաբայանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 39-րդ փողոց, 47/14 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0035-0171 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 26052022-07-0132) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Կարապետ Նազարի Բաբայանից շինարարական աշխատանքները սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: