Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Արա Արմենի Մայիլյանի դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1. Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Աշտարակի խճուղի, 28 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արա Արմենի Մայիլյանին պատկանող 07-004-0487-0020 կադաստրային ծածկագրից 1,4747 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողից 0,35 հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` սառնարանային տնտեսություն և պարիսպ կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: