Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի, հիմք ընդունելով <<Նաիրիի արհեստագործական պետական ուսումնարան>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Մամիկոն Շահբազյանի 2024 թվականի սեպտեմբերի 2-ի N 02-84 գրությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից <<Նաիրիի արհեստագործական պետական ուսումնարան>> ՊՈԱԿ-ի մեկ դասասենյակն իր միջանցքով մասնակի վերանորոգելու և մուտքի դռները փոխելու նպատակով Նաիրի համայնքի բյուջեի <<1.6-1>> նախահաշվի 4637 հոդվածին հատկացնել 250.0 հազար դրամ:
2. Նաիրի համայնքի 2024 թվականի բյուջեի 1.6-1 ծրագրի 4637 հոդվածի <<7500.0>> թիվը փոխարինել <<7750.0>> թվով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |