Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արմեն Թերզյանի լիազորված անձ Մհեր Ղալթախչյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արմեն Թերզյանի լիազորված անձ Մհեր Ղալթախչյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 3-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 35 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արմեն Թերզյանին պատկանող 07-053-0129-0024 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 18102021-07-0074) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արմեն Թերզյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: