Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 53-րդ, 58-60-րդ հոդվածների, Հարկային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 46-րդ հոդվածի 6-րդ մասի, 239-244-րդ, 246-248-րդ, 251-րդ, 401-րդ հոդվածների, ինչպես նաև իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» և «Հարկերի մասին» օրենքների, հիմք ընդունելով վարչական վարույթի վերաբերյալ մասին 2025 թվականի ապրիլի 15-ին կազմված արձանագրությունը, Նաիրիի համայնքապետարանի եկամուտների հավաքագրման և հաշվառման բաժնի կողմից 2025 թվականի մարտի 26-ին տրամադրված տեղեկանքները, որոնց համաձայն Արաքսյա Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող OPEL VECTRA C 3.2L մակնիշի 36FT967 հաշվառման համարանիշի W0L0ZCF6838039290 նույնականացման համարի փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունը 2020թվականների համար, 2025 թվականի մարտի 26-ի դրությամբ, կազմում է՝ 802934 դրամ, որից՝ ապառք՝ 62146 դրամ, տույժ 18147 դրամ, 2021-2025թվականների համար 2025 թվականի մարտի 26-ի դրությամբ, կազմում է 365517դրամ, որից՝ ապառք՝ 310750 դրամ, տույժ ՝ 54767 դրամ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վահե Հովհաննիսյանը սահմանված ժամկետում չի կատարել փոխադրամիջոցի գույքահարկի գծով իր պարտավորությունները որոշում եմ՝
1.Վահե Հովհաննիսյանից հօգուտ Նաիրի համայնքի գանձել 445810 (չորս հարյուր քառասունհինգ հազար ութ հարյուր տաս) դրամ փոխադրամիջոցի գույքահարկի գումար (վճարման հաշվեհամարն է՝ 900115610141):
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Նաիրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահե Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: