Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելովՀայաստանի Հանրապետության <<ԿՈՏԱՅՔ>> ՋՕԸ-ի տնօրենի 2024 թվականի մարտի 6-ի N ԳՀ 1-04/142 գրությունը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1․Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը Արզնի-Շամիրամ 1 հերթ ջրանցքի 7 շտրիխ բաժանարարի հիմնանորոգման արդյունքում ապամոնտաժված խողովակների պիտանի հատվածներից հողային հունով առուներում տեղադրելու համար D-426մմ-ց 300 գծմ խողովակները <<ԿՈՏԱՅՔ>> ՋՕԸ-ին տրամադրելու վերաբերյալ:
2․Պարտավորեցնել <<ԿՈՏԱՅՔ>> ՋՕԸ-ի տնօրինությանը խողովակների տեղադրման աշխատանքների ավարտից հետո ներկայացնել հաշվետվություն։ |