Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արթուր Ռաֆայելի Իլոյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Արթուր Ռաֆայելի Իլոյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 6-րդ փողոց, 8-րդ նրբանցք, 2/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արթուր և Գոհար Իլոյաններին պատկանող 07-053-0160-0035 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20062024-07-0006) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արթուր Ռաֆայելի Իլոյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: