Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 34,35 և 35.1 կետերի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 3-ի N 56 որոշմամբ տրված համաձայնությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կառույցն իրականացրած անձը` Գևորգ Կնյազի Թովմասյանը, ընդունել է ուղղակի վաճառքի միջոցով կառույցը ձեռք բերելու վերաբերյալ իրեն ներկայացված առաջարկությունը՝ որոշում եմ.
1.Ուղղակի վաճառքի միջոցով Գևորգ Կնյազի Թովմասյանին (ծնված 1993 թվականի օգոստոսի 12-ին) օտարել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Գ․ Նժդեհի 4-րդ փողոց, 4/4 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-065-0025-0432 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 21112024-07-0135) 0.02456 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ 1678505 դրամ, հողամասի վրա կառուցված 9,6 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես 8,35 քմ) ամառային խոհանոցը՝ 44467 դրամ արժեքով:
2.Ձևավորված վաճառքի գնին հավելել միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ 26000 դրամ, վաճառքի ընդհանուր արժեքը սահմանել 1748972 դրամ: