Այսօր: Հինգշաբթի, 3 Ապրիլի 2025թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1391-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 ապրիլի 2025 թվականի N 1391-Ա

ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 5812-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասիՀայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի պահանջների, 2006 թվականի մայիսի 18-իN 912-Ն որոշման, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Քասախ գյուղի գլխավոր հատակագծով  հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս` որոշում եմ.

1. Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Ա․ Ստեփանյան փողոց, 2/5 հասցեում գտնվող, համայնքային սեփականության հանդիսացող 07-065-0053-0007 կադաստրային ծածկագրից 0,01534 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:

2. Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Ա․ Ստեփանյան փողոց, 2/5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-065-0053-0007 կադաստրային ծածկագրից 0.01534 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի վրա (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023GSTYDD) քաղաքացի Արթուր Աբրահամի Մարտիրոսյանի (ծնված 1966 թվականի փետրվարի 13-ին) կողմից ինքնակամ կառուցված 107,1 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ճանաչել որպես համայնքային սեփականություն:

3. Օրինականացնել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Ա․ Ստեփանյան փողոց, 2/5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-065-0053-0007 կադաստրային ծածկագրից 0.01534 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի վրա (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023GSTYDD) ինքնակամ կառուցված շինությունները:

4.Համաձայն ներկայացված հողամասի գլխավոր հատակագծի հնգօրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանում` Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Ա․ Ստեփանյան փողոց, 2/5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-065-0053-0007 կադաստրային ծածկագրից 0.01534 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի և շինությունների համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական ստանալու համար:

5.Օրինական ճանաչված կառույցի նկատմամբ պետական գրանցում ստանալուց հետո, 15 օրյա ժամկետում շինությունը և հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածի 34 և 35 կետերով սահմանված պայմաններով ձեռք բերելու առաջարկությամբ դիմել կառույցն իրականացրած անձին՝ Արթուր Աբրահամի Մարտիրոսյանին։

6․Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2023 թվականի նոյեմբերի 22-ի <<Գույքը որպես համայնքային սեփականություն ճանաչելու և օրինականացնելու մասին>> N 5812-Ա որոշումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 10

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner