|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, eghvard.city@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 նոյեմբերի 2023 թվականի N 246-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին <<Արկոլադ>> ՓԲԸ-ի տնօրեն Էմիլ Հարությունյանի կողմից ներկայացված դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով <<Արկոլադ>> ՓԲԸ-ին պատկանող 07-029-0208-0011 և 07-029-0208-0004 կադաստրային ծածկագրերի գյուղատնտեսական նշանակության վարելահողերին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-029-0208-0010 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 14122022-07-0167) 0,01722հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով օտարել <<Արկոլադ>> ՓԲԸ-ին՝ 1163 (մեկ հազար մեկ հարյուր վաթսուներեք) դրամ արժեքով: |
Կողմ -17 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱՐՄԱՆ ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ ԱՆՏՈՆՅԱՆ ՆԱՐԵԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԶՈՀՐԱԲՅԱՆ ՌԱՖԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՊԵՏՐՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՖԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(550.03 Կբ)
|
|
(660.90 Կբ)
|
|
(606.33 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|