Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից լիազորված անձ Գևորգ Մարտիրոսյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գևորգ Չաուշի խճուղի, 5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությանը պատկանող 07-053-0156-0013 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27072022-07-0124) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Երևանի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի, վարչական շենքի, օժանդակ շինությունների և պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Գևորգ Մարտիրոսյանին կառուցապատման աշխատանքները սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: