Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Մարտիկ Խաչիկի Համբարձումյանի կողմից ներկայացված դիմումը` համայնքի ավագանին որոշում է. 1.Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Մարտիկ Խաչիկի Համբարձումյանին պատկանող 07-029-0215-0075 կադաստրային համարի 0.08041 հա գյուղատնտեսական նշանակության կորիզավորի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` չորանոցի կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |