Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել «ՄԱՍՏԵՐՄԱՅՆԴ» ՍՊԸ-ի տնօրեն Շուշաննա Ավանեսյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Բարեկամության փողոց, 10/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «ՄԱՍՏԵՐՄԱՅՆԴ» ՍՊԸ-ին պատկանող 07-065-0065-0108 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 24092024-07-0207) բնակելի տան կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել «ՄԱՍՏԵՐՄԱՅՆԴ» ՍՊԸ-ի տնօրեն Շուշաննա Ավանեսյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: