Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի մարտի 20-ին Սարգիս Սմբատի Հակոբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Սարգիս Սմբատի Հակոբյանին տրամադրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 3-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 16/1 հասցեում գտնվող 07-053-0105-0020 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան կառուցման շահագործման թույլտվություն:
2․Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 5-ի <<Շահագործման թույլտվություն տալու մասին>> N 437-Ա որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: