Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի և 77-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի N 2-Ն հրամանի, հիմք ընդունելով գույքագրման հանձնաժողովի նախագահ Կարեն Հարությունյանի զեկույցը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել Նաիրի համայնքի սեփականության 2024 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը՝ համաձայն 1-16 հավելվածների:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |