Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի ապրիլի 2-ին Ժորա Սամվելի Մարգարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Ժորա Սամվելի Մարգարյանին և Մերի Արմենի Մանուկյանին տրամադրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Պ․ Սևակի փողոց, 2/1 հասցեում գտնվող 07-065-0070-0054 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան կառուցման շահագործման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: