Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Սամվել Սերգեյի Սեֆերյանի լիազորված անձ Ռոբերտ Աբրահամյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Սամվել Սերգեյի Սեֆերյանի լիազորված անձ Ռոբերտ Աբրահամյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Ազատամարտիկների թաղամասի 11-րդ փողոց, 8 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սամվել Սերգեյի Սեֆերյանին պատկանող 07-004-0266-0009 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12062024-07-0093) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Սամվել Սերգեյի Սեֆերյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: