Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի դեկտեմբերի 18-ին Մանուկ Գևորգի Ղուկասյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Զովունի բնակավայրի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամաս, ինչպես նաև այն հանգամանքը որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Մանուկ Գևորգի Ղուկասյանին պատկանող 07-029-0175-0010 կադաստրային ծածկագրի 0.1035 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողերի կատեգորիա:
2․Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Մանուկ Գևորգի Ղուկասյանին պատկանող 07-029-0175-0010 կադաստրային ծածկագրի 0.1035 հա բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման։
3.Քաղաքացի Մանուկ Գևորգի Ղուկասյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` ՞ դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: