Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Գեղամ Վարդանի Մաթևոսյանի լիազորված անձ Դավիթ Այվազյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Գեղամ Վարդանի Մաթևոսյանի լիազորված անձ Դավիթ Այվազյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 41-րդ փողոց, 10 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գեղամ Վարդանի Մաթևոսյանին պատկանող 07-029-0045-0167 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 29032024-07-0011) իրականացնել ավտոտեխսպասարկման կետի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Գեղամ Վարդանի Մաթևոսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: