Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի մարտի 9-ին Լևոն Եգորյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Լևոն, Ավագ, Ալիկ, Լեռնիկ Եգորյաններին և Սեդա Պետրոսյանին տրամադրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Հ․ Շիրազի թաղամաս, 4-րդ փողոց, 23 հասցեում գտնվող 07-004-0160-0008 կադաստրային ծածկագրի հողամասում պարսպի կառուցման շահագործման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: