Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին <<Սաֆարյան Շին>> ՍՊԸ-ի տնօրեն Մելիք Սաֆարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել <<Սաֆարյան Շին>> ՍՊԸ-ի տնօրեն Մելիք Սաֆարյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 30-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով <<Սաֆարյան Շին>> ՍՊԸ-ին պատկանող 07-029-0271-0150 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 12062024-07-0187) իրականացնել բազմաֆունկցիոնալ բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Մելիք Սաֆարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: