Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 173
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է.

 1. Հաստատել Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 27-ի երկրորդ նստաշրջանի հերթական նիստի օրակարգը.

1) Նաիրի համայնքի ավագանու կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի հաշվառման և պահպանման կարգը հաստատելու մասին:

2) Նաիրի համայնքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու  ժամերը սահմանելու մասին:

 

3) Նաիրի համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը ներկայացվող) պահանջները սահմանելու մասին:

4) Նաիրի համայնքի մշակույթի տների կանոնադրությունները հաստատելու մասին:

5)<<Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման (ՀՏԶՀ)>> ծրագրի անդամակցության հայտին հավանություն տալու մասին:

6) Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ համաձայնություն տալու և վարձավճարի չափ սահմանելու մասին:

7) Հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին:

8) Մինչև 20 քմ մակերեսով կառուցապատման իրավունքով տարածքների տրամադրման պայմանները սահմանելու մասին:

9) Նաիրի համայնքի Զովունի բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքին համաձայնություն տալու մասին:

10) Հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու մասին:

11) Հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու մասին:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner