Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Հրայր Մանվելի Բաղդասարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ. Գյուղ Զովունի, 39-րդ փողոց, 69-3/4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հրայր Մանվելի Բաղդասարյանին պատկանող 07-029-0022-0053 կադաստրային ծածկագրի բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-029-0022-0077 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 05052023-07-0134) 0,01236 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով օտարել Հրայր Մանվելի Բաղդասարյանին՝ 1299505 (մեկ միլիոն երկու հարյուր իննսունինը հազար հինգ հարյուր հինգ) դրամ արժեքով: |