Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի,ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Զովունի բնակավայրում գտնվող, 07-029-0206-0042 կադաստրային ծածկագրից 0,0887 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել ընդհանուր օգտագործման հողամասի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: