Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Ռոման Գառնիկի Սարգսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Ռոման Գառնիկի Սարգսյանին տրամադրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Շ․ Ազնավուրի փողոց, 5 հասցեում գտնվող 07-065-0037-0030 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան, օժանդակ շինության կառուցման շահագործման թույլտվություն:
2․Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 28-ի <<Շահագործման թույլտվություն տալու մասին>> N 1822-Ա որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: