Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 34,35 և 35.1 կետերի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 3-ի N 56 որոշմամբ տրված համաձայնությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կառույցն իրականացրած անձը` Հունան Սերժիկի Ավետիսյանը, ընդունել է ուղղակի վաճառքի միջոցով կառույցը ձեռք բերելու վերաբերյալ իրեն ներկայացված առաջարկությունը՝ որոշում եմ.
1.Ուղղակի վաճառքի միջոցով Հունան Սերժիկի Ավետիսյանին (ծնված 1981 թվականի հուլիսի 5-ին) օտարել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 1-ին փողոց, 4/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-029-0091-0014 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 17032025-07-0019) 0.02241 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողամասը՝ 1531567 դրամ, հողամասի վրա կառուցված 43,94 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես 40,06 քմ) արհեստանոցը, 71,65 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես 60,84 քմ) արհեստանոցը, 2,19 քմ մակերեսով պարիսպը՝ 545557 դրամ արժեքով:
2.Ձևավորված վաճառքի գնին հավելել միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ 26000 դրամ, վաճառքի ընդհանուր արժեքը սահմանել 2103124 դրամ: