Համաձայն Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 30-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Գալինա Իգնատի Ղուկասյանի կողմից ներկայացված դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Նաիրի hամայնքի Զովունի գյուղում գտնվող Գալինա Իգնատի Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող 07-029-0143-0174 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 04042018-07-0049) 0.83374 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը փոխանակել համայնքային սեփականություն հանդիսացող Զովունի գյուղում գտնվող 07-029-0143-0407 կադաստրային ծածկագրի 0,834 հա գյուղատնտեսական նշանակության համարժեք հողամասի հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |