Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արմեն Կառլենի Բաղդասարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Արմեն Կառլենի Բաղդասարյանի դիմումը և թույլատրել գյուղ Քասախ, Ս․ Փարաջանովի փողոց, 8 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0093-0095 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07082020-07-0099) իրականացնել ավտոտնակը բնակելի տան վերակառուցման, ծածկոցի, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արմեն Կառլենի Բաղդասարյանից շինարարական աշխատանքները սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: