Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արայիկ Բուլխերի Ղուկասյանի լիազորված անձ Արմեն Քերոբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արայիկ Բուլխերի Ղուկասյանի լիազորված անձ Արմեն Քերոբյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Վ․ Սարգսյանի փողոց, 11 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արայիկ Բուլխերի Ղուկասյանին պատկանող 07-065-0026-0034 կադաստրային ծածկագրի հողամասում 2023 թվականի օգոստոսի 28-ին N CPP-0000-8171 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան, ավտոտնակի, պարսպի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։