Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի, հիմք ընդունելով Արմինե Սանդրոյի Աբովյանի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․ Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Արմինե Սանդրոյի Աբովյանին պատկանող 07-029-0132-0001 կադաստրային ծածկագրի գյուղատնտեսական նշանակության վարելահողին կից , համայնքային սեփականություն հանդիսացող 07-029-0132-0010 կադաստրային ծածկագրի ( անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 18072023-07-0018) 0,395 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը ուղղակի վաճառքով օտարել Արմինե Սանդրոյի Աբովյանին 26663 ( քսանվեց հազար վեց հարյուր վաթսուներեք) դրամ արժեքով։
|