Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով <<Լուսագանձ>> ՍՊԸ-ի տնօրեն Աղվան Ղուկասյանի 2023 թվականի մայիսի 4-ի դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ քաղաք Եղվարդ, Երևանյան 1 հասցեում գտնվող համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկի թիվ 14 սենյակը՝ 29.1 քմ մակերեսով, 1 տարի ժամկետով <<Լուսագանձ>> ՍՊԸ-ի տնօրեն Աղվան Ղուկասյանին վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ:
2. Սահմանել տարածքի վարձակալության արժեքը 1 քմ-ի համար 600 դրամ, ամսական վճարը՝ 17460 (տասնյոթ հազար չորս հարյուր վաթսուն) դրամ:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին <<Լուսագանձ>> ՍՊԸ-ի տնօրեն Աղվան Ղուկասյանի հետ կնքել տարածքի վարձակալության մասին պայմանագիր: |