Համաձայն <<Քաղաքաշինության մասին>>  օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և Եղվարդ համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 18-ի N 56 որոշմամբ հաստատված համաձայնությունը՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Ալին Մահրանի Փոլիսաջյանին պատկանող 07-004-0582-0298 կադաստրային ծածկագրի 0.0422 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Եղվարդ քաղաքի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն:
3.Ալին Մահրանի Փոլիսաջյանի կողմից 30-օրյա ժամկետում 1168520 դրամ գումարը չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: