Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահի տեղակալի 2025 թվականի ապրիլի 29-ի N 02․3/08/1989-2025 և Հայաստանի Հանրապետության կոտայքի մարզպետի 2025 թվականի ապրիլի 29-ի N 01/03/04032-2025 գրությունները` Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին Նաիրի համայնքի Պռոշյան և Քասախ բնակավայրերի ջրամատակարարման բաշխիչ ցանցերի վերակառուցման համար շինարարության թույլտվությունների տրամադրման նպատակով սահմանված տեղական տուրքերի գծով (27000000 դրամ) սահմանել 100% արտոնություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |